Աստծո օրհնված շնորհով և ունակություններով օժտված մարդիք.
Չեն համակերպվում կանանց մտածողության և հասկացողության հետ, Բայց կան կանայք, որ այդպիսիներին համարում են կատարելություն։ Սրանք կին արարածի ամենավտանգավոր տեսակն են։ Նրանք ձգտում են կատարելության ինչպես մարդը։ Ինչպես մարդն է ձեռնոց նետում Աստծուն։ Օրհնված է այն մարդու կյանքը
ՈՎ ապրել է ժլատ թագավորի գահակալության օրոք։ Անիծված է այն մարդու կյանքը Ով ապրել է ժլատ նախագահի օրոք։ Ասում են պատմությունն արդար դատավոր է։
Դավաճանին դավաճան է կոչում, իսկ հերոսին՝ հերոս։ Այսպիսի մեծատառով սուտ՝ միայն սա է։ Ամեն ինչ որոշում է պատմություն գրողը։ Գայլերը հարձակվեցին անտեր փարախի վրա, ոչխարներին մորթեցին, հավերը թռան տանիք և սկսեցին կչկչալ և ծուղրուղու կանչել, շունը կռվեց մինչև վերջ, սատկեց, բայց ձագերը փախան սարերը, քանի որ անտեր էին սկսեցին գայլերի նման ապրել և ապրում են մինչև հիմա, հավերը կչկչում են մինչև հիմա, անիծում գայլերին և իրենց բարքերը, ոչխարհներին բարի հիշատակ մինչև հիմա։ Ես ընտրում եմ շանը, իսկ դու՞։
Յուրաքանչյուր հիվանդ իր բուժիչ բալասանը տեսնում է երազում։
Ով երազին հավատում՝ բուժվում է։ Ով բժշկին և դեղին է հավատում չի բուժվում Սերը դավաճանություն է.
Չե՞ս հավատում, կարդա «Տարաս Բուլբան». Միայն աստված կարող էր այնպիսի փակ և անիմաստ խցում՝ ինչպիսին սերն է, ստեղծել մի ամբողջ աշխարհ։8/16/2011 Ի՞նչու Գագիկ թագավորը ծախեց Անին,
Գուցե՞ իշխանությունը անցնում էր չարչի բոշաների ձեռքը, դրա համար։ Մարդկության միակ թշնամին հնազանդ կատարողն է,
Երբ գալիս է պատասխնատվության պահը՝ ապուշ հայացքով, նայում և ասում է. – Մեղավոր չեմ, հրաման եմ կատարել։ |
AuthorՄի տվեք մարգարիտները խոզերին։ ArchivesCategories |