Այսօր խոսվում է եւ շարունակելու է խոսվել ազգային գաղափարախոսության բացակայության մասին.
Մեր ազգի պատմությունը գրվել է արյունով ավազի վրա, զոհերը տրվել են անհամար, իսկ դրանից հետո, ինչպիսին է բնության օրենքը, բարգավաճման ժամանակաշրջան չի եկել.
Սիրում ենք որակավորումներ տալ եւ ամենատարածված քաղաքական որակավորումը եղել եւ մնում է դավաճանություն բառը.
Ինչու չի գրվում այդ այսպես կոչված գաղաձարախոսությունը, շատ պարզ, այն օրենք չէ կամ սահմանադրություն, որ գնան Ամերիկայից կամ Ֆրանսիայից արտագրեն, բերեն, օրինական ուժ տան եւ հայտնեն համայն աշխարհին, որ մեծ գործ արեցին.
վերջին 300 տարին ռազմական հաղթանակների կողքին գրվում է սխալների պատմությունը, այն էլ շատ կարեւոր որոշիչ սխալների, ինքնսպանության հասցնող սխալների. Ինչքան մեծ է այս ազգի պոտենցիալը, որ 300 տարի մորթում են եւ չի վերջանում եւ միայն ենթագիտակցական բնազդի շնորհիվ.
Հետո ինչ, որ չեն գրվել, այս բոլոր սխալները հենց եղել են եւ կան ազգային գաղափարախոսություններ, իհարկե տարբեր ժամանակաշրջանների համար, տարբեր. Իարայել օրին կաթողիկոսի ձեռքը բռնած գնում էր եվրոպա Գերմանացիներին Հայաստան հրավիրելու համար, գոնե կաթողիկոսի մահվան նախանշանն ընդունեին եւ հրաժարվեին այդ սխալ գաղափարախոսությունից.
Շահամիր Շահամիրյանը գրեց Որոգայթ փառացը, որն էր նպատակը, Եվրոպային հայտնել, որ մենք վայրենի չենք, այլ քաղաքակիրթ ենք եւ հայտարարել թշնամիներին, որ մենք անկախ պետություն ենք ունենալու, երկուսն ել այդ պահին ազգի համար ոչ պիտանի եւ կործանարար գողափարախոսություն. Չգիտես ինչու ուրիշներին դուր գալը եղել եւ մնում է ազգային գաղափարախոսության հիմքը.
Գնանք ռուսներին բերենք, որ մեզ փրկեն, չէ որ քրիստոնյա են, չգիտես կրոնը ինչ կապ ունի կայսրության ամենակեր էության հետ. Դեռեւս 5000 տարի առաջ հին ասորիները գիտեին, որ երկրի վրա չկա բարեկան ազգ, առավել եւս պետություն. Ազգերը համագործակցում են միայն երրորդին կործանելու համար, նպատակին հասնելուց հետո նորից դառնում են թշնամիներ, իսկ մեծերը փոքրերին չեն ուտում միայն խաղեր տալու համար, որը կոչվում է դիվանագիտություն եւ ուրիշ հզորների հետ անուղակի կռվելու համար. Ռուսները եկան «փրկեցին» 7 անգամ ծախեցին եւ քանի անգամ էլ պետք է ծախեն միայն իրենք գիտեն.
Քանդենք Օսմանյան կայսրությունը, ստեղծենք դեմոկրատական եւ սոցիալական կայսրություն, արեցինք, արդյունքում փառք աստծու, որ դեռ կանք.
Քանդենք Ռուսական կայսրությունը, ստեղծենք ապազգային դեմոկրատական Ռուսաստան, ստացանք նոր ծախողի, զրկվելով ազգի նյութական պոտենցիալի զգալի մասից.
Փողը չփրկեց ոչ Ռուսահայաստանին, ոչ Թուրքահայաստանին, սակայն «կփրկի» ազատ անկախ Հայաստանը, եթե չփրկի էլ ինձ ինչ, կգնամ եվրոպա կվայելեմ, սա է դոմինանտ այսօրվա գաղափարախոսությունը, այսպիսի «հանճարեղ» գաղափարախոսություն նախորդներից ոչ մեկը չի մտահաղացել. Տեսնես վերջին հայը, որ թանգարանում աշխատի, կհասկանա, որ փողը չի փրկում կոտորածից, ընդհակառակը `նպաստում է, ջարդերն ավելի դաժան են լինում, երբ թալանելու բան է լինում.
Այսօրվա հաջորդ գաղափարախոսությունը դա Թուրքն է, արդեն հայոց լեզվում թուրք բառը համարժեք է թշնամի բառին. Ինչքան շատ են այդ թուրքերը, եթե պատմական հիշողությունն արթուն լիներ, ապա մենք անկախ էթնիկական եւ կրոնական տարբերություններից կունենայինք Ասորի թուրքեր, Խեթ թուրքեր, Պարսիկ թուրքեր, Մար թուրքեր, Հռոմիացի թուրքեր, Արաբ թուրքեր, Մոնղոլ թուրքեր, Թուրք թուրքեր, Մամլուկ Եգիպտացի թուրքեր, Թաթար թուրքեր , Ալան թուրքեր, իսկ ինչու ոչ Ռուս թուրքեր. Անգլիացիներն էլ են թուրք, քանի որ նավերը չկարողացան բարձրացնել սարերը.
Հետաքրքիր է, որ Թուրքերը մինչեւ 20 -. Րդ դարը չեն ընդունել, որ իրենք թուրք են, իրենք ինքնակոչվել են Օսման, իսկ հայերն անվանել են Տաջիկ, այսպես կոչված փոքր թուրքերը կոչվել են թաթարներ, փաստորեն մենք թուրք հարեւան չենք ունեցել Կարծում եմ, որ մեծ եղեռնից հետո այդ բոլոր թուրքերին մենք ենք ստեղծել.
Երիտթուրքերն ու Քեմալն առաջ քաշեց պանթուրքիզմը, իսկ հայերն ամեն ինչ արեցին եւ անում են Բերինգից մինչեւ Բոսպոր բոլոր ժողովուրդները համարեն իրենց թուրք, Ճապոնացուն եթե 100 տարի թուրք անվանես ինքն էլ իրեն թուրք կասի. Փաստորեն պանթուրքիզմն ու հայոց գաղափարախոսությունն ամեն ինչ անում են թուրքական մեծ կայսրություն ստեղծելու համար.
Հաջորդ հայոց արդի գաղափարախոսությունն է իսլամական աշխարհի հանդեպ թշնամության ապահովման քարոզը. Այս երեւույթը գալիս է Կիլիկիաից, կաթոլիկության կամ հայերի մեջ ֆրանկության արմատավորումից, Եվրոպան ինչպես միշտ արեց իր սեւ գործը եւ հեռացավ. Հակաիսլամական կամ հակաարաբական շարժումը հայոց մեջ մտավ Կիլիկիահայաստանում եւ բարձրացվեց ներքին օրենսդրության մակարդակի / Սմբատ գունդեստաբլի օրենսգիրք /, Հեթում թագավորը բան ու գործ չուներ, քան մոնղոլներին քրիստոնիա դարձնելի, փոխանակ բանակցեր Հայաստանը քրիստոնիա Վրաստանից եւ թուրքերից ազատագրելու մասին, այդ ժամանակ ոսկով եւ արծաթով հարցի լուծումը միանգամայն իրատեսական էր. Մոնղոլներին միայն հետաքրքրում էր ոսկին եւ առեւտուրը, իսկ բանակը շատ հզոր էր.
Խաչակրաց արշավանքները վերացան, սակայն հայերը մնացին խաչակիրներ, մենք քրիստոնիա ենք իրենք մուսուլման, այժմ Հայաստանում իշխող հավատքն անհավատությունն է, որոնք հիմնականում պաշտում են Մամոնին / փողի աստծուն /, կան բազմաթիվ աղանդներ, իսկ հայ քրիստոնիաները բացարձակ փոքրամասնություն են եւ «նորմալ» մարդկանց աչքում Եհովայի վկաներից չեն տարբերվում, դեռ ավելի վատ, քանի որ չեն քողարկում իրենց կրոնական պատկանելությունը, խփնվածների համբավ ունեն. Չգիտես ինչու հայերը իրենց համարում են քրիստոնիա ազգ եւ մուսուլմանությունը հայտարարել են թիվ 1 թշնամի կրոնը.
Մուհամեդ մարգարեի ժառանգ խալիֆ Մուավիան տվել է հայերին իրավունք, լինել քրիստոնիա եւ ոչ մի մուսուլման իրավունք չունի պարտադրել հայերին կրոնափոխ լինել կամ խտրականություն դրսեւորել անհավատ լինելու համար, փաստացի մենք մուսուլմանական աշխարհի լիիրավ անդամ ենք, այս հաղաթուղթը պետք է քարոզվի եւ տարածվի ամբողջ մուսուլման աշխարհում, փաստացի մենք ընտրյալ ազգ ենք, միակ ազգը, որ ունի անհավատ / քրիստոնիա / լինելու իրավունք մուսուլմանական միջավայրում. օրինակ ինչ կլինի, որ Հայաստանը դիմի արաբական լիգայի անդամ դառնալու համար, բայց դե ինչ գործ ունենք արաբ թուրքերի հետ, մեր ապագան Եվրոպայի հետ է, նրանք լավն են, ի տարբերություն Ռուսների մեզ ընդամենը 2 անգամ են ծախել. Եթե այլմոլորակայինները գան երկիր, հայերն իրենց կհայտարարեն նրանց բարեկամը, իսկ գնալուց հետո կկռվեն բոլոր թուրք մարդկության դեմ.
Ովքեր են Ադրբեջանցիները, կամ կովկասյան Թաթարները. Ինչու է վերջին դարում հայտնվել այդքան արտոնյալ կարգավիճակում, ինչու են այս երկրին հովանավորում Եվրոպան, Թուրքիան եւ իհարկե Ռուսաստանը, նավթ ունենալը այս արտոնյալ վերաբերմունքի հետ որեւէ կապ չունի, ընդհակառակը, Ադրբեջանից նավթ գնելը տվյալ պարագայում հովանավորության համար է.
Ադրբեջանցիները Լընգ Թեմուրի հետնորդներն են եւ տարածաշրջան են եկել 15 -.. Րդ դարում Արեւելյան Հայաստանը գրեթե ամբողջությամբ ոչնչացվեց Միակ քաղաքական ուժը, որ կարող էր դիմադրել եւ փորձեց դիմադրել Թաթարներին դա Սուլթան Բայազետն էր, իհարկե պարտվեց եւ գերի ընկավ, 2 տարի հետո մահացավ կամ սպանեցին, փաստորեն մինչեւ կայսրություն դառնալը թուրքերն էլ են փորձել լավ բան անել. Հետագայում Շահ Իսմայիլը կարողացավ պարսկական իշխանությունն հաստատել Թաթարների վրա, ոչխար բուծողները ճիշտ է, շատ էին, բայց պետականություն ստեղծելուց հեռու էին, իսկ հայերը այդ հարցում չէին օգնում, սակայն օգնում էին Օսմաններին կայսրություն ստեղծել. Եկան Ռուսները, հայերին եւ թաթարներին սկսեցին օգտագործել Պարսկաստանի եւ Օսմանյան կայսրության դեմ, այժմ Թուրքիան իրենից իբր թե վտանգ չի ներկայացնում, բարեկամ է Եվրոպացիների եւ Ռուսների հետ, իսկ Իրանի վրա ատամ ունեն, ձեռքներին ճար լինի Հայաստանը կգրավեն կնվիրեն Ադրբեջանին, միայն թաթարները սկսեն պայքարել Իրանի դեմ ներսից եւ դրսից, այնպես որ նոր պատերազմի դեպքում Հայաստանի դարավոր բարեկամները կռվելու են հայերի դեմ, կամ պարզապես ծախելու են.
Բոլոր մեր բարեկամ երկրների համար Թուրքական ռազմական դիկտատուրայի դեմոկրատական մոդելը ցանկալի է եւ մեր տարածաշրջանում տարածման համար ցանկալի. Թուրքական մոդելի խախուտ տեսակը կարողացան ստեղծել միայն Պակիստանում, կառավարվող մուսուլմանական աշխարհ ունենալը այսօր մեր բարեկամների գերխնդիրն է, իսկ հայերը այս վեհ նպատակի մատաղացու ոչխարներն են.
Այսօր արաբական աշխարհը վերակազմավորվում է Այսօր աշխարհի թիվ 1 հարցն է, օվ է խաղեր տալիս Նախ նշեմ, որ Եվրոպան, ԱՄՆ -.. Ը, առավել եւս Ռուսաստանը այս ամենի հետ կապ չունեն, պարզապես ընթացքում փորձեցին խաղի մեջ մտնել ինչ - որ բան փոխելու համար, սակայն ստանալու են հակառակ արդյունք. Մինչեւ այժմ աշխարհի հզորների քաղաքականությունը եղել է մեկը, հիմնավորվելով արեւելքի ժողովուրդների տերապաշտության բարդույթի վրա, ստեղծել չաղ ու բախտավոր վերնախավ, որը կվերահսկի հնազանդներին, այս սկզբմունքը կիրառվել է նաեւ Հայաստանում, վերնախավը պետք է իր կարողություններն ի պահ հանձնի արեւմուտքին, որ հարմար պահին քցեն.
Իսկ եթե սա արաբական աշխարհի խաղերն են, իսկապես Թալիբանն է գործում, իսկ շիիթների պահով Իրանը. Քադաֆի հաղթելու դեպքում Ջեմախերիան կմնա գործոն եւ երեքով կսկսեն համագործակցել. Չի բացառվում, որ ստեղծվի նոր Արաբական խալիֆայություն, Պակիստանից մինչեւ Թունիս. Պարզ է, որ նոր քաղաքական ուժը պահանջելու է իր տեղն արեւի տակ եւ արեւմուտքը գնալու է զիջումների, նվիրաբերելով Հայաստանը. Դրա համար էլ Հայաստանը պետք է լինի թույլ եւ անկարող.